Հիշում եմ և պահանջում 

Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագ մատուցելու մասին (տեսանյութ)

analitik.am

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագ կմատուցի: Իտալական Rome Reports հեռուստաընկերությունը կիրակի օրը սպասվող պատարագին ընդառաջ ռեպորտաժ է պատրաստել: «Դա հիշարժան օր կլինի»,-նշում է հեռուստաալիքի լրագրողը:


 

Ինչպես նշում է նյութի հեղինակը, երկու տարի առաջ անգամ ինքը՝ Հռոմի պապը, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն է նկարագրել:



 

ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի խոսքով՝ պատմությունն այժմ կրկնվում է:



«Իրաքում և Սիրիայում քրիստոնյաներն օգտագործում են միևնույն փախուստի ճանապարհները, որ հայերն են օգտագործել 100 տարի առաջ: Ինչո՞ւ: Որովհետև  կառավարությունները մերժում են պատմությունը, նրանք խուսափում են խոսել ճշմարտության մասին»,- ասել է նա:

 

 

Ինչպես նշում է ռեպորտաժի հեղինակը, կիրակի օրը մատուցվելիք պատարագի ժամանակ Հռոմի պապը պաշտոնապես Սբ Գրիգոր Նարեկացուն կհռչակի Եկեղեցու դոկտոր:

 

Նույն շարքից