Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի՝ 2015 թվականի ապրիլի 10-ին հանրապետության բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանների սովորողները, դասղեկի ժամին կպատրաստեն անմոռուկներ:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։
Յուրաքանչյուր սովորող պատրաստելու է 6 անմոռուկ՝ հակառակ կողմում նշելով իր տվյալները (անունը, ազգանունը, մարզը, դպրոցը, դասարանը):