Տնտեսություն 

Ահազանգում են. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր խորհրդական է նշանակել Սամվել Իսախանյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ահազանգում է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր խորհրդական է նշանակել Սամվել Իսախանյանին:

Իսախանյանը համակարգին հայտնի է նրանով, որ 2016-17թթ. եղել է այդ շրջանում ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովսեփյանի աջ ձեռքը՝ զբաղեցնելով ՊԵԿ նախաբացթողումային բաժնի պետի պաշտոնը և, ըստ մեր աղբյուրի պնդման, աշխատանքից ազատվել է կոռուպցիոն սխեմաների կազմակերպման և հսկայական գումարներ պետական բյուջեից անձնական տեղափոխելու կասկածանքով:

Թավշյա հեղափոխությունից հետո Իսախանյանը նախ նշանակվել է ներքին անվտանգության պետ, իսկ հետո ՊԵԿ նախագահի խորհրդական, և նրա վրա է դրված մաքսային բլոկի համակարգումը:

Թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոն է ստացել նաև Սամվել Իսախանյանի եղբայրը՝ Կարեն Իսախանյանը, որը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար է հակակոռուպցիոն կառավարության կազմում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից