Հիշում եմ և պահանջում 

Վատիկանում մեկնարկել է Ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագը (Տեսանյութ)

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը։ Առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռեւս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:


Հռոմի պապին պատարագի ընթացքում ծառայակցելու են Հայ կաթողիկե եկեղեցու սպասավորները։


Պատարագին մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայող Կաթողիկոսը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները: Ներկա կլինեն նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հայկական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև բարերարներ՝ ամբողջ աշխարհից:

Նույն շարքից