Տնտեսություն 

Կանադան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների համար

Կանադան պատասխան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ապրանքների համար: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը: Որոշումը տարածվում է 250 տեսակ ապրանքի վրա: Այդ ապրանքների թվում են պողպատը, ալյումինը, վիսկին, հյութերը և այլն:

Կանադացի նախարարը հայտարարել է, որ իր երկիրն ընտրության համար շատ տարբերակներ չի ունեցել և որոշել է ԱՄՆ-ին պատասխանել նույն որոշմամբ: Նա նաև ափսոսանքով նշել է, որ այդ քայլն արվում է դաշնակցի դեմ:

Մաքսատուրքերի ընդհանուր չափը հասնում է 100 միլիարդ եվրոյի, որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի համար: Որոշումն արդեն ուժի մեջ է մտել, սակայն Կանադայի և Մեքսիայի մասով այն հետաձգվել է:

 

Նույն շարքից