Միջազգային 

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե պատրաստվում է երկիրը դուրս բերել ԱՀԿ-ից

ԱՄՆ նախագահ Դանոլդ Թրամփը հերքել է այն տեղեկությունները, թե պատրաստվում է երկիրը դուրս բերել Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), սակայն նշել է, որ այնտեղ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է ավելի ազնիվ լինեն:

«ԱՀԿ-ում մեզ շատ վատ են վերաբերվում, ազնիվ չեն, ԱՄՆ-ին պետք է ավելի ազնիվ վերաբերվել: Սակայն ես չեմ խոսում ԱՀԿ-ից դուրս գալու մասին: Ես կարծում եմ, որ կազմակերպությունում հարցերը պետք է լուծվեն ավելի արդար միջոցներով»,-հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ նախագահ Թրամփը մտադիր է ԱՄՆ-ը դուրս բերել ԱՀԿ-ից, քանի որ այն իբր ստեղծվել է Նահանգներին ճնշելու համար:

 

Նույն շարքից