Տնտեսություն 

Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի տարածքով ուկրաինական ապրանքների փոխադրումն արգելելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով երկարաձգել է արգելքը, որը գոյություն ունի Ուկրաինայից Ղազախստան և Ղրղզստան Ռուսաստանի տարածքով ապրանքներ փոխադրելու մասով:

Որոշումը, ինչպես հայտնում է Լենտան, հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պորտալում:

Վերոնշյալ միջոցները գործում են 2016 թվականի հունվարի 1-ից և ավարտվել էին այս տարի հունիսի 30-ին: Հիմա արգելքն արդեն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը:

 

 

Նույն շարքից