«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը մեղադրվում է 2011 թվականին թիմի պաշտպան Էրիկ Աբիդալի համար սև շուկայում լյարդ գնելու մեջ: Այս մասին հայտնում է El Confidencial-ը:
Ավելի վաղ Ռոսելին այլ մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում է 15 միլիոն եվրո լվանալու մեջ: Իսկ ահա վերոնշյալ մեղադրանքը նորություն է:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտպանի մոտ կատալոնական գրանդում հանդես գալու տարիներին քաղցկեղ հայտնբերվեց: Նա կարողացավ հաղթել հիվանդությունը, նույնիսկ վերադարձավ մեծ ֆուտբոլ և շարունակեց ելույթները: