Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն տուն է փնտրում Թուրինում, ինչն անհրաժեշտ կլինի, եթե դեպի «Յուվենթուս» նրա տեղափոխությունը տեղի ունենա: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրը նշում է, որ պորտուգալացին երջանիկ է Իսպանիայում, սակայն Արքայական ակումբի ղեկավարության հետ լարված հարաբերությունները ստիպում են նրան մտածել հեռանալու մասին:
Հայտնվում է, որ սերուցքայինները պատրաստ են Ռոնալդուից բաժանվել 120-150 միլիոն եվրոյի դիմաց, իսկ թուրինյան գրանդը պատրաստ է տարեկան 30 միլիոն վճարել վերջինիս: