Տնտեսություն 

Մոտ 250 մարդ է մասնակցել Կապանում կենսաթոշակային նոր օրենքի դեմ բողոքի երթին

«ՀՅԴ», «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Կապանի այլ քաղաքացիներ՝ 200-250 մարդ, դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին, երթով մարզկենտրոնի ավտոկայանից շարժվել են դեպի կենտրոնական հրապարակ՝ քաղաքացիներին տեղեկացնելով նոր համակարգի ներդրման բացասական կողմերի մասին:

Երթի մասնակիցները իրազեկող հայտարարություններ են փակցրել քաղաքի շենքերին։

«Բոլոր մարդաշատ փողոցներով քայլեցինք: Իրազեկվածության մակարդակը ցածր է։ Մենք մանրամասն քննարկել ենք, հասկանում ենք դրա ռիսկերը, հասարակությունն էլ մեզ վստահում է»,- ասաց «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադարյանը՝ նշելով, որ ոստիկանները երթին չեն խոչընդոտել։



www.news.am

Նույն շարքից