Տնտեսություն 

Միս վաճառողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության մոտ

Այսօր՝ հուլիսի 5-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության մոտ՝ հայտարարելով, որ սուպերմարկետները չեն ընդունում իրենց մսամթերքը՝ նախընտրելով միսը ներկրել դրսից:

Քաղաքացիների խոսքերով, առևտրի կենտրոնները հայտնում են, որ հարկերն ավելացել են, դրա համար տեղական մսամթերքն ընդունելը շահավետ չէ, ինչով պայմանավորված էլ մսամթերքը չի ընդունվում: Ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարությունից իջեցնել հարկերը, որպեսզի իրենց մսամթերքը կարողանան իրացնել: Նրանք ցանկանում են աշխատել այնպես, ինչպես աշխատել են և վստահ են, որ կառավարությունը որոշում կկայացնի, որը կբխի քաղաքացիների շահերից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թվով 11 առևտրի կենտրոնի և ՊԵԿ-ի միջև ինչ-որ պայմանավորվածություն է եղել, որի համաձայն մսամթերքը առևտրի կենտրոններում վաճառվել է ԱՁ-ներով: Սակայն Հայաստանում վերջին հայտնի փոփոխություններից հետո այս պայմանավորվածության մասին հայտնի դարձավ, ինչից հետո այն չեղյալ համարվեց և սուպերմարկետները պետք է աշխատեն ԱԱՀ-ով:

 

Նույն շարքից