«Ժամանակ» թերթը գրում է. «Ձմռանը՝ բքից, ամառը՝ հերթերից, տարվա բոլոր ամիսներին Լարսը կամ փակ է, կամ խնդրահարույց: Հիմա էլ հայ վարորդներն արդեն մեկ շաբաթ է՝ անցակետում են: Վարորդները դժգոհում են իրենց անհարկի օրերով անցակետում կանգնեցնելուց, դրա դիմաց վճարումներ գանձելուց, հերթերը շրջանցելուց:
«Մեր վերջն ինչ պետք է լինի: Ինչքան պետք ա էսպես տանջված, կիսաքուն գերի մնանք անցակետում: Ոչ թողնում են անցնենք, ոչ էլ հետ գնանք մեր տները: Մարդիկ՝ վրացիները, գալիս են առանց հերթի անցնում, գնում են, իսկ մենք գերիի պես սուտկաներով մնում ենք կանգնած»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց վարորդներից Կարեն Արամյանը՝ պատճառաբանելով, որ հենց բացատրություն են պահանջում, իրենց պատասխանում են, որ «մեր պրավիտիլստվան» է մեղավոր, իրենք էին ուզում, որ «կոմֆորտ», հարմարավետ լինի, եղել է, թող չբողոքեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում