Սպորտ 

Ռոնալդուի հնարավոր տեղափոխությունը «Յուվենթուս» ժողովրդական զայրույթ է առաջացրել

«Ֆիատ» ավտոկոնցերնի աշխատակիցները դժգոհ են «Յուվենթուսի» ղեկավարության որոշումից Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին ձեռք բերելու համար 220 միլիոն եվրո ծախսելու որոշումից: Այս մասին հայտնում է Sport English.com-ը:

«Դա արդար չէ: Ավտոկոնցերնի աշխատակիցների աշխատավարձը 10 տարի չի բարձրացվել: Ընկերությունում 126 միլիոն եվրո են ծախսում այս կամ այն սուբյեկտը հովանավորելու համար, միայն 26,5 միլիոն ծախսվում է թուրինյան գրանդը հովանավորելու համար»,-հայտարարել են աշխատակիցները՝ հավելեով, որ չարժե նման ծախսեր անել Չեմպիոնների լիգան հաղթելու համար:

Եթե տրանսֆերը տեղի ունենա հենց վերոնշյալ ավտոկոնցերն է ստանձնելու Ռոնալդուի աշխատավարձի մի մասը վճարելու պարտավորոթյունը, քանի որ «Յուվենթուսը» կխախտի ֆինանսական ֆեյր-փլեյը, եթե ամբողջությամբ ինքը վճարի այդ գումարը:

Նույն շարքից