Տնտեսություն 

Բողոքի ակցիա կառավարության մոտ

Այսօր ևս մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարութան մոտ՝ պահանջելով այնպես անել, որ սուպերմարկետները կրկին սկսեն ընդունել իրենց կողմից հանձնվող միսը:

Մսավաճառները, ովքեր հավաքվել էին նաև երեկ, նշում են, որ սուպերմարկետները հրաժարվում են ընդունել տեղական միսը, քանի որ ստիպված են աշխատել ոչ թե ԱՁ-ներով, ինչպես եղել է նախկին իշխանությունների օրոք, այլ 20 տոկոս ԱԱՀ-ով:

Քաղաքացիները վստահ են, որ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ հարցի մանրամասներին և հույս ունեն, որ նա խնդրին ծանոթանալուց հետո որոշում կկայացնի, որը կբխի իրենց շահերից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թվով 11 առևտրի կենտրոնի և ՊԵԿ-ի միջև ինչ-որ պայմանավորվածություն է եղել, որի համաձայն մսամթերքն առևտրի կենտրոններում վաճառվել է ԱՁ-ներով: Սակայն Հայաստանում վերջին հայտնի փոփոխություններից հետո այս պայմանավորվածության մասին հայտնի դարձավ, ինչից հետո այն չեղյալ համարվեց և սուպերմարկետները պետք է աշխատեն ԱԱՀ-ով:

 

Նույն շարքից