Արգենտինացի ֆուտտբոլիստ Լեոնել Մեսսիի հնդիկ երկրպագու Սագար Դասը մահացել է իր սիրելի ֆուտբոլիստին կրկնօրինակելու փորձի ժամանակ, հայտնում է India Today-ը:
Սկսնակ ֆուտբոլիստը խաղի ժամանակ փորձել է գնդակն ընդունել Մեսսիի ոճով, սակայն կորցրել է հավասարակշռությունը, ընկել, գնդակով հարված ստացել կրծքավանդակին և մահացել:
Մահացողի եղբայրը պատմել է, որ վերջինս Մեսսիի մեծ երկրպագուն էր և հետևում էր արգենտինացու մասնակցությամբ բոլոր հանդիպումներին: