Սպորտ 

Բրազիլիայում մենք գիտենք, թե ով է Նեյմարը, ով է Պելեն. Սկոլարի

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը երբեք չի լինի իր հայրենակից Պելեի նման: Նման տեսակետ հայտնել է լատինամերիկյան հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, գրում է  El Mundo-ն:

«Բրազիլիայում մենք գիտենք, թե ով է Նեյմարը, ով է Պելեն: Մենք գիտենք, որ կա մեկ Պելե և այլ Պելե լինել չի կարող: Ֆուտբոլիստը կարող է լավը լինել, նույնիսկ՝ հիանալի, սակայն Պելեի նման երբեք չի կարող լինել: Նա հետնորդ չունի: Որևէ մեկը չի կարող համեմատվել նրա հետ»,-ասել է Սկոլարին:

 

Նույն շարքից