Տնտեսություն 

Խորհրդարանական ընդդիմությունը Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չունի

Խորհրդարանական ընդդիմությունը Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չունի, առավել ևս, որ «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասը վաճառելու մասին համաձայնագրի քվեարկության ընթացքում սահմանադրական ոչ մի նորմ չի խախտվել: Ի տարբերություն օրենքների՝ միջազգային պայմանագրերի օրինականությունը Սահմանադրական դատարանում կարող է բողոքարկվել միայն սահմանադրական պահանջների խախտման դեպքում: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական  հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր խմբակցությունների Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը՝ կապված «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասը Ռուսաստանին վաճառելու մասին համաձայնագրի քվեարկության հետ:


«Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանի կանոնակարգը խախտելու մասին է: Ես խորհուրդ եմ տալիս Սահմանադրական դատարան դիմելուց առաջ մանրամասն ուսումնասիրել Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը», - հայտարարել է Հարությունյանը:


Ըստ նրա` հաշվիչ հանձնաժողովը ոչ մի վճիռ չի կայացնում,  միայն հաշվում է: Ըստ Հարությունյանի, խորհրդարանի նիստի ընթացքում քվեարկությունը կայացել է, թե ոչ, հաշվիչ հանձնաժողովը չի որոշում, որոշում ընդունվել է, թե ոչ, վճռում է ԱԺ նախագահը, տվյալ դեպքում հաշվիչ հանձնաժողովի միակ գործողությունը կարող է լինել ձայների վերահաշվարկը: «Իմ գնահատմամբ` համաձայնագիրն ընդունվել է, եւ դրա համար ոչ մի խոչընդոտ չկա»:

Նույն շարքից