Սպորտ 

Ռուսաստանի դեմ խաղից հետո խորվաթ ֆուտբոլիստները ստիպված դիմել են բժիշկների օգնությանը

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ¼ եզրափակիչում տանտերերի դեմ հանդիպումից հետո Խորվաթիայի հավաքականի երկու ֆուտբոլիստ ստիպված են եղել դիմել բժիշկների օգնությանը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Մարիո Մանջուկիչին և Իվան Ստրինիչին, որոնց մարմնի վրա գեմատոմաներ են հայտնաբերվել: Երկու ֆուտբոլիստներն էլ ստիպված կլինեն ավելի մանրազնին բուժզննում անցնել:

Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումն ավարտվեց խորվաթների հաղթանակով:

 

Նույն շարքից