Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստվում է 270 միլիոն եվրոյով ձեռք բերել «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Կոուտինիոյին՝ նրան դարձնելով աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Փարիզյան գրանդը դեռ չի դիմել կատալոնացիներին, որոնք իրենց ֆուտբոլիստի համար 400 միլիոն եվրո հրաժարագին են սահմանել:
Պարբերականը պնդում է, որ Կոուտինիոյի տրանսֆերի մտահաղացումը պատկանում է Նեյմարին, ով ցանկանում է ընկերոջը տեսնել նույն թիմում, որտեղ ինքն է հանդես գալիս:
Հավելենք, որ ինքը՝ Նեյմարը, շուտով կարող է տեղափոխվել Արքայական ակումբ՝ փոխարինելով Կրիշտիանո Ռոնալդուին, ով իր հերթին համալրելու է ծեր սինյորայի շարքերը: