Տնտեսություն 

Ուկրաինան սպասում է Ռուսաստանի կողմից եվրոբոնդերի վաճառքից ստացված առաջին տրանշին

Հունվարի 4-ին Ուկրաինան կստանա Ռուսաստանի կողմից եվրոբոնդերի վաճառքից ստացված առաջին տրանշը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:


«Գործարքն ավարտվել է ուրբաթ օրը, միջոցների վերջնական փոխանցումը, մեր հաշվարկներով, կկայանա երեքշաբթի օրը»,-ասել է նախարարը:


Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ վաճառել Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցներով գնված եւ երկու տարվա վաղեմություն ունեցող պարտատոմսերը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նույն շարքից