Տնտեսություն 

Գյուղատնտեսական տոնավաճառները նախատոնական օրերին կգործեն ամենօրյա ռեժիմով

analitik.am

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որոշմամբ այս տարի նույնպես գյուղատնտեսական տոնավաճառները նախատոնական օրերին՝ դեկտեմբերի 20-ից մինչ դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:


Իսկ անցնող տարվա ընթացքում  վերջիններիս աշխատանքի թվային ամփոփիչ  պատկերն այսպիսին է՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է թվով 39 տոնավաճառ: Ընդհանուր առմամբ 39 տոնավաճառներին գրանցվել են շուրջ 4823 գյուղացիական տնտեսություններ,  որոնքներկայացրել են թվով 160 գյուղական համայնքներ: Յուրաքանչյուր տոնավաճառի մասնակիցների կողմիցվաճառքի է ներկայացվել շուրջ 45 տեսակի գյուղմթերք: Միջին հաշվով 1 տոնավաճառի ընթացքում իրացվել է 35-40 տոննա գյուղմթերք, ընդհանուր առմամբ՝ 1420 տոննա:


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում է գնումներ կատարել նաեւ գյուղատնտեսական տոնավաճառներից, ուր վերավաճառողներ չկան եւ գյուղացին ինքն է վաճառում իր աճեցրած բարիքը:

Նույն շարքից