Տնտեսություն 

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են ՀՀ և ԱՀ համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Արցախի էներգետիկ ոլորտում մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Նախագահի խորհրդական – Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից