Սպորտ 

Ռոնալդուի տրանսֆերի պատճառով Իտալիայում գործադուլներ են սկսվում

analitik.am

Fiat ավտոկոնցերնի աշխատակիցները մտադիր են գործադուլ սկսել այն բանից հետո, երբ Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն տեղափոխվեց Թուրինի «Յուվենթուս»:

Բանն այն է, որ ավտոկոնցերնը հանդիսանում է թուրինյան գրանդի հովանավարոներից մեկը և պարտավոր է վճարել պորտուգալացու աշխատավարձի մի մասը, ինչն ընկերության աշխատակիցների պնդմամբ բացասական ազդեցություն է ունենալու ավտոկոնցերնի բյուջեի վրա:

Ընկերության աշխատակիցներն արդեն բաց նամակ են հրապարակել՝ հայտարարելով, որ անթույլատրելի է ֆուտբոլիստ ձեռք բերելու համար ծախսել միլիոններ այն դեպքում, երբ ընկերության աշխատակիցները նյութական կորուստներ են ունենում՝ ձգելով գոտիները:

Նամակում նշվում է, որ հուլիսի 15-17-ին ընկերության աշխատակիցները գործադուլ են իրականացնելու:

Ռոնալդուի տրանսֆերի արժեքը հստակ հայտնի չէ, սակայն այն, ամենայն հավանականությամբ, կազմում է 105-112 միլիոն եվրո:

Նույն շարքից