Սպորտ 

Այսօր պարզ կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի երկրորդ մասնակիցը

analitik.am

Այսօր՝ հուլիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին կմեկնարկի Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը: Խաղադաշտ դուրս կգան Խորվաթիան ու Անգլիան, որոնք համապատասխանաբար պայքարից դուրս թողեցին Ռուսաստանի և Շվեդիայի հավաքականներին:

Հիշեցնենք, որ երեկ կիսաեզրափակիչ առաջին խաղում Ֆրանսիայի հավաքականը 0:1 հաշվով պարտության մատնեց Բելգիայի հավաքականին, 2006 թվականից հետո առաջին անգամ իրավունք ստանալով մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչին:

Նույն շարքից