«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռայան Գիգսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի տրանսֆերի մասին՝ իր զարմանքը հայտնելով այդ մասով, գրում է Daily Mail-ը:
«Ես զարմացած եմ, որ նա որոշեց հեռանալ «Ռեալից» և տեղափոխվել Իտալիա: Կարծում եմ, որ սա մեծ մարտահրավեր է նրա համար»,-կարծիք է հայտնել Գիգսը:
Ուելսցու խոսքերով, Ռոնալդուն տարված է Լեոնել Մեսսիից լավը լինելու մտքով և Իտալիա է տեղափոխվել նաև այդ պատճառով. «Հիմա նա կմտածի, որ լավագույնն է եղել Պորտուգալիայում, Անգլիայում, Իսպանիայում, իսկ հիմա այդպիսին կլինի նաև Իտալիայում: Հնարավոր է, որ Ռոնալդուն այս քայլին գնացել է «Մեսսի՞ն է լավ, թե՝ Ռոնալդուն» հարցի պատճառով»: