Սպորտ 

Ռոնալդուն մեկ րոպեում 100 եվրո եկամուտ է բերում «Յուվենթուսին»

Թուրինի «Յուվենթուսը» մեկ րոպեում վաճառում է Կրիշտիանո Ռոնալդուի մեկ մարզաշապիկ: Այս մասին հայտնում է Tutto Juve-ն:

Պարբերականի տեղեկություններով, մեծ պահանջարկի պատճառով թուրինյան գրանդի ինտերնետ-խանութը դադարեցրել է աշխատանքները: Դրան հաջորդել են հսկայական հերթերը, որոնք գոյացել են խանութների մոտ, որտեղ վաճառվում են պորտուգալացու անունով շապիկները: Մեկ մարզաշապիկն արժե 100 եվրո: Ակումբը մտադիր է ընդհանուր առմամբ վաճառել 1 միլիոն մարզաշապիկ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն  Արքայական ակումբից Թուրին տեղափոխվեց հուլիսի 10-ին:

Նույն շարքից