Սպորտ 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է փոխարինել Ռուբեն Հայրապետյանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրը համառ լուրեր էին շրջում, որ արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլեւս անհնար է դիմադրել:

Ավելին, մեր աղբյուրը շեշտում էր, որ հրաժարականը կայացած փաստ է, ձգձգվում է միայն պաշտոնական հայտարարությունը, որը կարող է լինել ամեն վայրկյան (մեր աղբյուրները չէին բացառում, որ դա լինի նույնիսկ թերթի՝ տպագրության իջնելուց հետո, իսկ եթե ոչ, ապա մոտ օրերին):

Սակայն շատ ավելի ուշագրավ էր Հայրապետյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահի թեկնածուի անունը, որն օրվա ընթացքում ակտիվորեն սկսեց շրջանառվել: Խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է, ով, ի դեպ, ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լեգենդների՝ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Մենք զրուցեցինք ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա հմարում

Նույն շարքից