Հայտնի են դարձել այն մրցավարների անունները, որոնք վարելու են Ռուսաստանում ավարտվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երրորդ տեղի համար հանդիպումը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում, խաղադաշտ են դուրս գալու Բելգիայի և Անգլիայի հավաքականները: Հանդիպման գլխավոր մրցավարն իրանցի Ալիռեզա Ֆագանին է, ում օգնելու են հայրենակիցներ Ռեզա Սոհանդան և Մոհա Մանսուրին:
Ինչ վերաբերում է հուլիսի 15-ին կայանալիք հանդիպմանը՝ եզրափակիչին, ապա այստեղ գլխավոր մրցավարն արգենտինացի Նեստոր Պիտանան է, ում օգնելու են Գերման Մայդանան և Խուան Բելլատին: