Տնտեսություն 

Մենք «Սպայկայում» ստուգումներ չենք իրականացրել. ՊԵԿ նախագահ

analitik.am

«Մենք «Սպայկայում» ստուգումներ չենք իրականացրել, թերևս հնարավոր է իրականացնենք: Մենք «Սպայկայի» գրասենյակում իրականացրել ենք «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ին առնչվող որոշակի գործողություններ»,-այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանի խոսքերով, քրեական գործ է հարուցված, ընթանում է քննություն:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ստուգումների արդյունքում բացահայտվածն ապացուցում է ռուսական կողմի այն պնդումները, թե Հայաստանից թուրքական լոլիկ է արտահանվել Ռուսաստան, ՊԵԿ նախագահն ասաց, որ անուղղակիորեն կարելի է դրական պատասխան տալ հարցին, որովհետև լոլիկ է արտահանվել, որի ծագումը եղել է թուրքական. «Հնարավոր է, որ մեր ռուս գործընկերները հենց այդ լոլիկի մուտքն են որակել այնպես, ինչպես ասվեց: Հնարավոր է, բայց հիմա դա բացահայտման փուլում է»:

ՊԵԿ նախագահը չբացառեց, որ այսօր հնարավոր է թուրքական լոլիկ արտահանվի Հայաստանից՝ հավելելով՝ եթե դա արվում է, ուրեմն այն արտահանվում է որպես թուրքական լոլիկ:

Նույն շարքից