Տնտեսություն 

Իսպանիայում սկսում են մեծ տարածում գտնել աղքատների ճաշարանները

analitik.am

Իսպանիայում ավելի շատ մարդիկ են սկսում դիմել չունևորների ճաշարաններ՝ սնունդ ստանալու համար: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ The Local-ին հղումով, նրանցից շատերը Ծննդյան տոները սոված են դիմավորելու:

Իսպանիայում գործազրկության մակարդակը ներկայում կազմում է 26%: Երկրի բնակչության մեծ մասը հազիվ է  գոյատևում, իսկ վիճակը շարունակում է վատանալ: Էներգետիկ ընկերությունները հայտարարել են, որ մտադիր են 2014 թվականի հունվարից էլեկտրաէներգիայի գները բարձրացնել 11%-ով: Իսպանական կառավարությունը շարունակում է խոստանալ, որ կմիջամտի իրավիճակին, սակայն դեռևս հստակ գործողություններ չի ձեռնարկել:

Կատալոնիայի ինքնավար մարզում իշխանությունները հրահանգել են չանջատել այն մարդկանց ջեռուցումը, ովքեր չեն վճարել հաշիվները, սակայն երկրի կառավարությունը հրաժարվել է նման քայլի դիմել երկրի ամբողջ տարածքում: 

Նույն շարքից