Լոնդոնի «Չելսին» հրապարակել է նոր գլխավոր մարզչի անունը, ով փոխարինելու է հուլիսի 13-ին հեռացած Անտոնիո Կոնտեին: Լոնդոնյանը գրանդը գլխավորելու է իտալացի Մաուրիցիո Սարին:
Նշենք, որ 59-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է իտալական «Նապոլին»: Երեք տարի իտալական ակումբում անցկացնելու ընթացքում Սարին երկու անգամ դարձել է արծաթե մեդալակիր, մեկ անգամ՝ բրոնզե: