Տնտեսություն 

Սիրիական ճգնաժամում տուժածներին կտրամադրվի 30 միլիոն եվրո

analitik.am

Եվրահանձնաժողովը ԵՄ անունից հավելյալ 30 միլիոն եվրո կտրամադրի Սիրիայի ճգնաժամից տուժածներին, ովքեր գտնվում են երկրում, ինչպես նաև՝ փախստականներին և Լիբանանում ու Հորդանանում գտնվող «ընդունող կազմակերպություններին»: Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ԵՄ հայտարարությանը:

Եվրահանձնաժողովն Սիրիայի տուժած քաղաքացիներին օգնելու համար ընդհանուր առմամբ տրամադրել է 960 միլիոն եվրո, իսկ հերթական օգնության չափը կհասցնի 1 միլիարդ եվրոյի:

Եվրահանձնակատար Շթեֆան Ֆյուլեն մանրամասնել է, որ այս գումարները կհատկացվեն նաև Սիրիայում գտնվող պաղեստինցի փախստականներին աջակցելու համար: Ըստ տեղեկությունների՝ հատկացվող գումարի մոտ կեսը՝ 16 միլիոն եվրոն, կօգտագործվի պաղեստինցի փախստականներին օգնելու համար, իսկ մնացած 14 միլիոնը կտրամադրվի Հորդանանին և Լիբանանին, որտեղ գտնվում է սիրիացի փախստականների մոտ 60%-ը:

Նույն շարքից