Սպորտ 

Պելեն Մբապեի խաղից հետո «սպառնում» է վերադառնալ մեծ ֆուտբոլ

analitik.am

Բրազիլական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Ֆրանսիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի խաղը:

«Եթե Մբապեն շարունակի կրկնել իմ ռեկորդները, ես հնարավոր է ստիպված լինեմ մաքրել իմ խաղակոշիկների փոշին»,-գրել է Պելեն թվիթերյան իր էջում:

Մբապեն, ով խորվաթների դեմ եզրափակիչում գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը, դարձավ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն առաջնությունների պատմության մեջ, ով գոլի հեղինակ է դարձել եզրափակիչներում: Առաջինը Պելեն է, ով 1958 թվականին գոլի հեղինակ դարձավ 17 տարեկան հասակում:

Մբապեն այս տարի նաև ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Նույն շարքից