Սպորտ 

Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը կես միլիոն դոլար է նվիրաբերել բարեգործությանը

Ֆուտբոլի աշխարհի ավարտված առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված Կիլիան Մբապեն առաջնության համար ստացած գումարը տրամադրել է բարեգործությանը: Այս մասին հայտնում է FourFourTweet-ը:

Խոսքը վերաբերում է 550 հազար դոլարին, որը տրամադրվելու է հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆրանսիացին ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարվելու է այդ գումարից և այն տրամադրելու է բարեգործությանը:

 

 

Նույն շարքից