Տնտեսություն 

Ադամանդե Բարբի տիկնիկ՝ 15.000 դոլար արժողությամբ

analitik.am

Դիզայներներ Ֆիլիպ և Դևիդ Բլոնդները Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանակում հանրությանն են ներկայացրել յուրահատուկ Բարբի տիկնիկ՝ Pink Diamond Barbie Doll, հայտնում է luxlux.net-ը։

 

Եվ այժմ Pink Diamond Barbie Doll-ը դարձել է Բարբի տիկնիկների հավաքորդների համար ցանկալի օբյեկտ։

 

Մոդելավորողները տիկնիկի համար կարել են անհավանական գեղեցիկ զգեստ՝ զարդարված բյուրեղներով։ Հագուստն ամբողջացրել են բյուրեղյա կոշիկներով և վարդագույն մորթուց պատրաստված մուշտակով։ Սակայն իրական արժեք ներկայացնում են ոչ թե իրերը, այլ զարդերը։ Բարբիի ապարանջանը, մատանին և ականջօղերը պատրաստված են սպիտակ ոսկուց և իրական ադամանդներից։

 

Մազերը և հոնքերը բնական մազերից են։ Պրեմիերայից առաջ ոճաբաններն աշխատել են տիկնիկի սանրվածքի և դիմահարդարման վրա։ Եվ այս ամենը թույլ է տվել, որ Pink Diamond Barbie Doll-ը դառնա աճուրդի նմուշ՝ 15 հազ. դոլար արժողությամբ։







Նույն շարքից