Սպորտ 

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստի մայրիկին առևանգել են Բրազիլիայում

analitik.am

Բրազիլիայում առևանգել են ուկրաինական «Շախտյորի» ֆուտբոլիստ Թայսոնի մայրիկին՝ Ռոզանգելա Բարսելոս Ֆրեդային: Այս մասին հայտնում է correio24horas.com.br-ը: Ֆուտբոլիստի մորն առևանգել են հուլիսի 16-ին:

Իրավապահներին հաջողվել է հենց նույն օրը երեկոյան հայտնաբերել կնոջը: Բոլոր հանցագործները ձերբակալված են, նրանց ինքնության կամ թվի մասին որևէ տեղեկություն չի հայտնվում:

Նույն շարքից