Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտե Ռեբիչը մարել է հարազատ գյուղի՝ Իմոցկիի բոլոր բնակիչների վարկերը: Այս մասին հայտնում է Vijesti-ը:
«Նա մեծացել է Սպլիտ քաղաքի մոտ գտնվող փոքրիկ գյուղում: Երբեք չի մոռացել իր արմատները: Նա իր համագյուղացիներին չի մոռացել նաև այն ժամանակ, երբ 19 տարեկանում հեռացավ իտալական «Ֆիորենտինա»: Իսկ մի անգամ նա մարեց գյուղի 500 բնակչի բոլոր վարկերը»,-պատմել է Ռեբիչի երբեմնի թիմակից Լովրո Շինդիկը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Խորվաթիայի հավաքականը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: