Սպորտ 

Ինչպես են «Բարսելոնայում» փորձել համոզել Նեյմարին չհեռանալ ակումբից

analitik.am

Իսպանական ԶԼՄ-ները գրում են այն մասին, թե ինչպես են «Բարսելոնայում» փորձել անցած տարի համոզել Նեյմարին չլքել ակումբի շարքերը:

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց 222 միլիոն եվրոյի դիմաց:

«Ի՞նչ ես դու պատրաստվում անել Ֆրանսիայում: Այն փոքր առաջնություն է, որտեղ հանդես գալով դու երբեք չես նվաճի «Ոսկե գնդակը»: Դու կխաղաս կիսադատարկ մարզադաշտերում: Դա լավագույնը չէ քո կարիերայի համար»,-ասել են կատալոնական գրանդում:

Այդուհանդերձ որևէ բան ետ չի պահել բրազիլացուն և նա տեղափոխվել է շեյխերի ակումբ:

 

 

 

Նույն շարքից