Տնտեսություն 

Ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանով. Դեսպան

analitik.am

Կոռուպցիան և բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմաններ չապահովելը ներդրումների համար խոչընդոտ է: Այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ խոսելով Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալների հնարավոր աճի մասին:

Դեսպանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելուն ուղղված քայլերը շատ ողջունելի են ԱՄՆ ներդրողների համայնքի կողմից, սակայն դեռևս վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելու կամ դրանք սկսելու համար:

Միլսը հայտնել է, որ Միացյալ Նահանգների գործարարների համայնքի կողմից իրենք շատ հարցումներ են ստանում Հայաստանում առկա հնարավարությունների մասին, ինչը վկայում է այն մասին, որ այստեղ հետաքրքրություններ կան. «Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյո՞ք կառավարությունը հետամուտ է լինելու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերին և ինչ ընթացք են ունենալու սկսված քննությունները»:

Նույն շարքից