Տնտեսություն 

Մեդվեդևը ներգաղթյալներին վտարել է շուկայից

analitik.am

2014–ից Ռուսաստանում արգելվում է օգտագործել ներգաղթյալների աշխատուժը վրաններում, շուկաներում, խանութներից դուրս մանրածախ առևտրում, ինչպես նաև դեղատներում: Այս մասին ՌԴ կառավարության համապատասխան որոշումը դեկտեմբերի 19-ին ստորագրել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ իրավական փաստաթղթերի պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթուղթը որոշում է օտարերկրյա աշխատողների թույլատրելի քանակը մանրածախ առևտրի և սպորտի ոլորտում։

Համաձայն այդ որոշման՝ մանրածախ առևտրում և դեղատներում ընդհանուր աշխատողների թվաքանակում օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում են զրո տոկոս աշխատատեղեր:

Օրինագիծը թույլատրում է աշխատողների ընդհանուր թվաքանակում օտարերկրացիների 15% ունենալ ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ գարեջուր արտադրող ընկերություններին, 25%՝ սպորտի ոլորտում։

Նույն շարքից