Տնտեսություն 

Քննարկվել են հայկական երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

analitik.am

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է  Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  հայկական  երկու  պետությունների միջև  տնտեսական համագործակցության հեռանկարները, մասնավորապես, մակրոտնտեսական կայունությանը, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարեփոխումներին առնչվող  հարցեր:

Կողմերը նշել են, որ ֆինանսական համակարգում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և հույս են հայտնել, որ փորձի փոխանակումը կնպաստի պետական ֆինանսների կառավարման բնագավառում արդյունավետ գործակցության խորացմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը։

Նույն շարքից