Տնտեսություն 

Մայր Աթոռը 100 հազար դոլար է փոխանցել Սիրիայի հայկական դպրոցների համար

analitik.am

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիահայության ծանր կացությունը:


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը Մայր Աթոռի միջոցով պարբերաբար աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը` հաղթահարելու դժվարին պայմանները:


Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար:

Նույն շարքից