Մեր առաջ կա դրված նման խնդիր: Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին և հավելելով, որ կառավարությունն ամեն ինչ անում է դրա համար:
Փաշինյանի խոսքերով, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարում իրենց հիմնական խնդիրը ոչ թե բանտերը մարդկանցով լցնելն է, այլ տնտեսական բնագավառում մաքսիմալ հավասար դաշտ ապահովելը, պետությանը, ժողովրդին հասանելի գումարները գանձելը, ինչով կավելացվեն պետական եկամուտները, դրանից հետո այդ պետական եկամուտները կծախսվեն պետական նպատակների համար, որոնց մեջ է նաև թոշակների ու աշխատավարձերի բարձրացում:
Վարչապետը հայտարարեց, որ այսօր ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, գումարներ են գեներացվում. «Պետք է կայացվի այնպիսի որոշում, որը չի ստիպի Հայաստանի պետական պարտքն ավելացնել: Մեր պետական պարտքն արդեն հատում է վերջին սանդղակը»:
Փաշինյանը նշեց, որ այս փուլում շատ կարևոր է ախտորոշել ընդհանուր վիճակը. «Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում անգամ չէի կարող պատկերացնել, որ իրավիճակը կարող է լինել այսպիսին, որ կարող է թալանի ծավալը և մակարդակը լինել բոլորիս երևակայության սահմաններից անդին»: