Տնտեսություն 

Ռուսական պարարտանյութերը ներքին գներով ստանալու հնարավորություն կա

analitik.am

Կա հավանականություն, որ Ռուսաստանը Հայաստանին պարարտանյութեր կմատակարարի ներքին գներով: Այս մասին դեկտեմբերի  24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ագրար-գյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը:


Նա նշել է, որ արտահանման բարձր տուրքերի պատճառով  ռուսական պարարտանյութերը հայ գյուղացիների համար մատչելի չեն:  «Մեզ կալիումային եւ ֆոսֆորային պարարտանյութե՞ր են հարկավոր: Հենց դրանք Ռուսաստանը մեծ ծավալով եւ լավ որակով արտադրում է»,- հավելել է Բերբերյանը:


Հայաստանը եվրոպական ինտեգրացիայից այնքան առավելություններ չէր ստանա, որքան եվրասիականից, նշել է Հրաչյա Բերբերյանը:  «Եվրամիությունում նպատակային մշակաբույսերի սուբսիդավորման պրակտիկա կա: Սակայն մեծ հարց է, թե երբ Հայաստանը ԵՄ կմտներ եւ կհավակներ դրան: Իսկ եվրոպական շուկայում՝ սուբսիդավորված արտադրանքի պայմաններում, մենք չէինք կարող մրցակցել»,- հավելել է Բերբերյանը:

Նույն շարքից