Սպորտ 

Արիել Սենոսյանը մանրամասներ է պատմել Արգենտինայի հավաքականում տեղի ունեցած բախման մասին

analitik.am

Ռուսաստանում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչի միջև լուրջ բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Արիել Սենոսյանը:

Սենոսյանը մասնավորապես գրել է խոսակցության մասին, որը տեղի է ունեցել գլխավոր մարզիչ Խորխե Սամպաուլիի և խաղացողների միջև խորվաթիայի դեմ խաղից հետո, երբ արգենտինացիները զիջեցին 3:0 հաշվով:

Նշվում է, որ ֆուտբոլիստներն օղակի մեջ են վերցրել մարզիչներին և մեղադրանքներ ուղղել նրանց հասցեին, ինչից հետո հետևյալ երկխոսությունն է տեղի ունեցել:

Ֆուտբոլիստներ-Մենք չենք հասկանում, թե ինչ ես դու մեզ ասում: Մենք այլևս քեզ չենք վստահում և ցանկանում ենք հայտնել մեր կարծիքը:

Սամպաուլի-Ինչի՞ մասին:

Ֆուտբոլիստներ-Ամեն ինչի:

Սամպաուլի-Հիմա ի՞նչ, դո՞ւք եք որոշելու կազմը, մարզվելու և անելու ամեն ինչ:

Լեոնել Մեսսի-Դու հազար անգամ հարցրել ես ինձ, թե ում եմ ուզում տեսնել կազմում, ում՝ ոչ: Ես երբեք որևէ անուն չեմ նշել: Ասա՛ բոլորի մոտ, որ ես անուն չեմ նշել:

Այս խոսակցությունից հետո Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիան, ով ներկա է եղել միջադեպին, խորհուրդ է տվել մարզչին վայր դնել զենքերը:

Նույն շարքից