Սպորտ 

Ռոնալդուի բժշկական հետազոտության արդյունքները շոկի մեջ են գցել բժիշկներին

analitik.am

«Յուվենթուսի» նորեկ Կրիշտիանո Ռոնալդուի ֆիզիկական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա մարդու առողջության հետ: Այս մասին թվիթերյան իր էջում գրում է լրագրող Մաթթեո Բոնետտին:

Բժշկական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պորտուգալացու օրգանիզմում ընդամենը 7 տոկոս ճարպ կա, չնայած միջինում այն կազմում է 10-11 տոկոս: Բացի դրանից, Ռոնալդուն կիսով չափ ծածկված է մկաններով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Արքայական ակումբի նախկին առաջատարը վազել է 34 կմ՝ առաջինը հասնելով այդ ցուցանիշին:

Նույն շարքից