Տնտեսություն 

Երկրի տնտեսական ցուցանիշները բարձրացել են Ռուսաստանի օգնության շնորհիվ

analitik.am

Ուկրաինայի տնտեսական ցուցանիշները  բարձրացել են Ռուսաստանի օգնության շնորհիվ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիլկոլայ Ազարովը ռուսաստանցի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում:


«Մեր վարկանիշները բարձրացել են, ու մենք դուրս ենք եկել ֆինանսական այն գոտուց, որտեղ գտնվում էինք նախկինում», - ասել է վարչապետը:


Ազարովը նաև Ռուսաստանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հուշանվերային պարտատոմսերը ձեռք բերելու որոշման և երեք մլրդ դոլարի առաջին տրանշի համար:


«Սա կայունացնող լուրջ գործոն է, ես շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանն ու կառավարությանը, որովհետեւ կարեւորն այն է, որ պայմանավորվածությունները կատարվում են սեղմ ժամկետներում», - Ազարովի խոսքերն է  փոխանցում Ազարովը:

Նույն շարքից