Սպորտ 

Ռուսաստանցի միլիարդատերը վաճառում է «Արսենալում» իր 30 տոկոս բաժնետոմսերը

analitik.am

Ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը որոշել է վաճառել Լոնդոնի «Արսենալում» իր 30 տոկոս բաժնետոմսերը: Ինչպես հայտնում է The Financial Times-ը, Ուսմանովին դուր չի գալիս այն, որ զինագործների բաժնետմոսերի 67,09 տոկոսի սեփականատեր ամերիկացի գործարար Սթեն Կրոնկեն չի ցանկանում վաճառել իր մասնաբաժինը, ինչով թույլ կտար իրեն  դառնալ ակումբի միանձնյա սեփականատերը:

Հարկ է նշել, որ Կրոնկեն էլ իր հերթին է ցանկանում ձեռք բերել Ուսմանովի մասնաբաժինը, ով նախկինում մի քանի անգամ հրաժարվել է գնալ այդ գործարքին՝ հայտարարելով, որ ինքը միշտ մնալու է լոնդոնյան գրանդում:

Հավելենք, որ Ուսմանովը 1,3 միլիարդ դոլար է առաջարկել Կրոնկեին վերջինիս մասնաբաժնի համար, սակայն ամերիկացին մերժել է բոլոր առաջարկները:

Նույն շարքից