Տնտեսություն 

Կուսումնասիրվեն փափուկ պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները

analitik.am

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբյեկտներ:

Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հավելենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջնորդվում է տնտեսվարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու և հետո միայն՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու սկզբունքով:

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Նույն շարքից