Սպորտ 

Նեյմարը կմասնակցի պոկերի մրցաշարի եզրափակիչին

analitik.am

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը, ով աշխարհի առաջնությունից հետո հանգիստն անց է կացնում հայրենիքում, որոշել է իր ուժերը փորձել ֆուտբոլից հետո երկրորդ սիրելի մարզաձևում՝ պոկերում: Արդյունքում պարզվել է, որ բրազիլացին այդքան էլ վատ խաղացող չէ:

Սան Պաուլոյում High Roller BSOP մրցաշարի շրջանակներում Նեյմարը կարողացել է առաջ անցնել 280 մասնակցից և եզրափակիչին մասնակցելու իրավունք ստանալ:

Հաղթանակի դեպքում Նեյմարը 78 հազար եվրո կունենա, իսկ այս պահին նա արդեն շահել է 8 հազար եվրո:

Նույն շարքից